Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Նիկողոսյան
18-01-2021 17:48:58 | Հայաստան | Հասարակություն
Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ այսօրվանից դադարում է իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Վերջին 2,5 տարին շատ մեծ դպրոց է եղել ինձ համար: Ոլորտն այնպիսին է, որ միշտ սովորելու բան կա ու դրա համար շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում առողջապահության նախարարության ողջ անձնակազմին:
Շնորհակալ եմ նախարար Արսեն Թորոսյանից, ում շնորհիվ փորձել եմ դառնալ չափազանց բծախնդիր ու արագաշարժ՝ աշխատանքին առնչվող ամենամանր հարցերում:
Շնորհակալ եմ ընկերներիս, որոնց ձեռք եմ բերել ինձ համար այս ծանր ժամանակաշրջանում:
Նաև շնորհակալ եմ գործընկեր լրագրողներին՝ այս տարիների համագործակցության և ըմբռնման համար»: