Հնդկաստանի դեսպանն Անահիտ Ավանեսյանին է փոխանցել «Կելֆեր» դեղի խմբաքանակը

18-01-2021 17:26:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին:
 
Այցի շրջանակներում կողմերը քննարկել են Հնդկաստանի և Հայաստանի միջև շարունակական բնույթ կրող համագործակցությանը և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր, կիսվել երկու
երկրում կորոնավիրուսային հիվանդության ներկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, մտքեր փոխանակել պատվաստանյութերի ընտրության առումով:
 
«Շնորհակալ ենք այս հարցի լուծման գործում Ձեր անձնական ներդրման, իսկ Հնդկաստանի կառավարությանը` Հայաստանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար»,- ողջունելով հյուրերին` ասել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ Հնդկաստանի հետ ակտիվ է համագործակցությունը հատկապես դեղորայքային քաղաքականության ոլորտում:
 
«Օգտվելով ընձեռված հնարավորությունից` այսօր այստեղ եմ, որ անձամբ փոխանցեմ Ձեզ «Կելֆեր» դեղի խմբաքանակը: Հույս ունեմ, որ այս դեղամիջոց կծառայի իր նպատակին` փրկելով բազում կյանքեր»,- ասել է Քիշան Դան Դևալին:
 
Նշենք, որ նախկինում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» հետ համագործակցության շրջանակներում Հայաստանին է նվիրաբերվել «Կելֆեր» դեղը` թալասեմիա հիվանդության դեմ պայքարի համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 323 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար