Այդ դեպքում ստացվում է, որ իշխող խմբակցությունը դավադրության մասնակից է

18-01-2021 19:35:35   | Հայաստան  |  Վերլուծություն



Իմ քայլը խմբակցությունը մերժել է
նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու մասին որոշման Լուսավոր Հայաստան խմբակցության նախագիծը։
 
Իրավիճակի քննարկման համատեքստում խորհրդարանում բանավեճեր սկսեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին։ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց հայտարարեց, որ իրենք առարկություն չունեն, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման կարիք ունի եւ իրենք հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել արտահերթ ընտրությունների շուրջ։
 
Սա հասկացությունների պարզունակ նենգափոխում է, որովհետեւ խոքը իշխող ուժի լեգիտիմության մասին չէ, այլ եռակողմ հայտարարությանը
քաղաքական ուժերի վերաբերմունքի եւ այն կոնֆիգուրացիայի մասին, որը ձեւավորվել է տարածաշրջանում։
 
Եռակողմ հայտարարությունը խորհրդարանում քննարկելուց ու դրան գնահատական տալուց հրաժարվելը վկայում է, որ իշխող ուժը գոհ է ստորագրածից, համարում է այն միակ հնարավորությունը եւ իր ճանապարհային քարտեզն է կառուցում նոր իրողություններին համապատասխան։
 
Բայց եթե դա այդպես է, եթե իշխող կուսակցությունը վստահ է իր ճշմարատացիության մեջ, ապա ընդհակառակը, լեգիտիմությունը «ճշգրտելու» համար պետք է բացահայտ, խորհրդարանի ամբիոնից հայտարարի, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդունվել է ոչ հարկադրաբար, որ ոչ ոք ճնշում կամ շանտաժի չի ենթարկում Հայաստանի ղեկավարությանը, եւ բոլոր որոշումներն ընդունվում են կառավարության բարի կամքով եւ համոզմունքով։
 
Այդ պարագային, իշխող ուժը պետք է հրապարակային դեբատներ նախաձեռնի ու բացատրի, թե Սյունիքում թուրանական միջանցքի բացումն ինչով կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Անդրանիկ Քոչարյանը պետք է հանձնաժողով ստեղծի 2020 թվականի աշնանային պատերազմի հանգամանքների ուսումնասիրության համար եւ եզրակացնի, որ ամեն ինչ ճիշտ է արվել։
 
Հակառակ դեպքում, հրաժարականի Իմ քայլի հրաժարվելը վկայում է, որ խմբակցությունը դավադրության մասնակից է, եւ հնարավոր է անգամ, ինչպես խոսում են, դեր է խաղացել նաեւ փողը։
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 393 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար