18-01-2021 19:42:16 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Այբ» կրթական հիմնադրամը հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ այսօր երկու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ
հունվարի 15-ին դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ հղում էր տրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությանը:
Հիմնադրամը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ վարչական, քննչական կամ ցանկացած այլ մարմինների ճնշումները չեն կարող տալ իրական պատվիրատուների ցանկալի արդյունքը։
Բացի դրանից, հաշվի առնելով վերջին 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած գործողությունները, «Այբ» կրթական հիմնադրամը կնախաձեռնի իրավական նոր գործընթաց, որի մանրամասները հանրությանը կներկայացվեն առաջիկայում։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում