Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ

19-01-2021 10:35:26   | Հայաստան  |  Հասարակություն



 Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության
39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: 
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
 
 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար