Հերիք է իրար միս ծամեք. լծվեք բանակի հզորացման, երկրի զարգացման ու անվտանգության գործին


Հերիք է իրար միս ծամեք. լծվեք բանակի հզորացման, երկրի զարգացման ու անվտանգության գործին

  • 19-01-2021 11:16:30   | Հայաստան  |  Քաղաքական

Թուրքը և ազերին պատրաստվում է հզոր զորավարժության, կա խոսակցություն, որ Պակիստանը նույնպես կմասնակցի դրան։
 
Ուզում եմ հարց տալ մեզանից յուրաքանչյուրին, էլ ինչպիսի փորձություն է հարկավոր ,որ մենք կարողանանք համախմբվենք մեր անվտանգության և մեր բանակի շուրջ, ինչ պետք է այլևս տեսնենք, որ հասկանանք ժամանակն է միասնության և մի բռունցք դառնալուն։
 
Ինձ համար նույնպես դժվար է, ես նույնպես երբեմն մոլորվում եմ, սակայն մի բան գիտեմ հստակ, որ ուժն է ծնում իրավունք։ 
Հարկավոր է կատարել անհնարինը և զինել բանակը, զարգ տալ ռազմաարդյունաբերությունը և արդիականացնել մեր զենքերը։
 
Իմ հայ ժողովուրդ հերիք է իրար միս ծամեք մոռացեք սև և սպիտակ տարանջատումը ու լծվեք բանակի հզորացման , երկրի զարգացման ու անվտանգության գործին։
 
Վաղը շատ ուշ է լինելու, մենք ժամանակ չունենք։
 
Կեց է Հայոց Բանակը և մեր հաղթանակ կերտած ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ։
 
«Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն,  գնադապետ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական