Ռազմամթերքի վնասազերծում Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում


Ռազմամթերքի վնասազերծում Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում

  • 19-01-2021 11:35:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Տոնաշեն համայնքներում, Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան, Խնածախ և Հարավ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
 
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն