ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցեր «Հայփոստի» բաժանմունքներում և դեղատներում

19-01-2021 11:35:45   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային կառույցները շարունակում են կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը:
 
ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցով դիտարկել են Կոտայքի
և Գեղարքունիքի մարզերի համայնքապետարանները, «Հայփոստի» բաժանմունքները, դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։
 
Հիմնական խախտումը դիտարկված գրեթե բոլոր ոլորտներում նույնն է՝ այցելուների դիմակ չկրելը։ ԱԱՏՄ տեսուչների ստուգայցի ընթացքում նաև արձանագրվել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների ճիշտ չլրացնելու դեպքեր, որոշ տնտեսվարողներ ախտահանիչ նյութերը կիրառել են ոչ սահմանված խտությամբ։
 
Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված կանոններին։ Տրվել են նաև խախտումներն արագ վերացնելու հանձնարարականներ։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 249 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար