Հադրութի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է 8 աճյուն, մեկը՝ քաղաքացիական անձի


Հադրութի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է 8 աճյուն, մեկը՝ քաղաքացիական անձի

  • 19-01-2021 11:52:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում շարունակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:
 
Հունվարի 18-ին աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան (Ջաբրայիլ) և Որոտան (Կուբաթլու) ուղղություններում: Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական:
 
Վերջինիս ինքնությունը պարզ է: Նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից:
 
Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:
 
Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են ռազմագործողություններին մասնակցած 1246 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
 
Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրաjիլ), Հադրութի, Կովսականի (Զանգելան) շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն