Սփյուռքում գործող ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովումը մեր առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան
19-01-2021 12:27:44 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Սփյուռքում գործող ուսումնական հաստատություններին դասագրքերով ապահովումը մեր
առաջնահերթություններից է: Անհրաժեշտ է անպայման դիմել ԿԳՄՍ նախարարություն այս ծրագրերում ընդգրկվելու համար: https://bit.ly/3oZuEK6»:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ. տրամադրել է 26460 կտոր գիրք:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում