Տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականը. փոխոստիկանապետ


Տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականը. փոխոստիկանապետ

  • 19-01-2021 14:44:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am   Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ չեն կիրառվի մինչև 2022-ի հուլիսի 1-ը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երկրորդ ընթերցումից առաջ փոփոխությունների նախագիծը։
 
Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունման արդյունքում ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։ 
 
Մինչ այդ տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքով քննության ենթակա գործերով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը