Հունվարի 20-22-ը հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով

19-01-2021 15:09:08   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՈՒշադրություն
 
Հունվարի
19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
 
Հանրապետության տարածքում՝
 
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
 
Երևան քաղաքում՝
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
 
Երևան քաղաքի հունվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                     12.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         -28.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                     -4.30C
 ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
 
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 257 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար