Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը
19-01-2021 17:50:18 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սոցիալական ապահովության ծառայությունից տեղեկացնում են, որ վերսկսվել է աշխատանքային
գրքույկների թվայնացման գործընթացը:
«Հարգելի՛ գործատուներ,
Սոցիալական ապահովության ծառայությունը հիշեցնում է, որ վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը, և գործատուների կողմից անհրաժեշտ է տարածքային բաժին ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկները, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ունեն աշխատանքային պատմություն, և նրանց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն:
Տեղեկացվում է նաև, որ արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա»:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում