2021-2022 ուստարում Արցախի և ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն. ԱՀ ԿԳՄՆ

19-01-2021 18:44:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



 
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և
մշակույթի նախարարության Ֆեյսբուքի էջում գրառում է արվել, որտեղ մասնավորապես ասվում է.
 
«Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված 2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության համար սահմանվել էր մրցութային մեկ քննություն, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը:
 
Մեր նախնական պայմանավորվածության համաձայն՝ այս ուսումնական տարում ընդունելության համար նույնպես պետք է սահմանվեր մրցութային մեկ քննություն, սակայն 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ավարտից հետո շատ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել առ այն, որ մեկ քննությունը լիարժեք չի ստուգում դիմորդի գիտելիքները, և դիմորդների համար ավելի նախընտրելի է մրցույթին մասնակցել երկու առարկայի գումարային գնահատականով:
 
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հետ Արցախի Հանրապետության նույն կրթական դաշտում գտնվելու հանգամանքը՝ 2021-2022 ուսումնական տարում ԱՀ և ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն։
 
ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի»:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար