Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.
«Հունվարի 11-ից Արմավիրի համայնքապետարանի ենթակայության 4 մանկապարտեզներ վերսկսեցին իրենց աշխատանքը։
Հունվարի 19-ին Արմավիրի քաղաքապետ Դավիթ
Խուդաթյանն այցեր է կատարել թիվ 4 և թիվ 8 մանկապարտեզներ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում անվտանգության կանոնների և ջեռուցման շրջանում մանկապարտեզի տարածքում ջերմաստիճանի պահպանմանը:
Մանկապարտեզներում խստորեն հետևում են պարետի որոշմամբ սահմանված կանոնների պահպանմանը՝ երեխաների ընդունելությանը, խմբերում երեխաների քանակին, դիմակների առկայությանը, սոցիալական հեռավորությանը, մանկապարտեզների ամբողջ տարածքում օդափոխությանն ու ախտահանմանը»:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում