Արմավիրի մարզպետն այցելել է քաղաքի գործող մանկապարտեզներ


Արմավիրի մարզպետն այցելել է քաղաքի գործող մանկապարտեզներ

  • 19-01-2021 19:03:57   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.
 
«Հունվարի 11-ից Արմավիրի համայնքապետարանի ենթակայության 4 մանկապարտեզներ վերսկսեցին իրենց աշխատանքը։
 
Հունվարի 19-ին Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այցեր է կատարել թիվ 4 և թիվ 8 մանկապարտեզներ,  ծանոթացել արտակարգ դրության պայմաններում անվտանգության կանոնների և ջեռուցման շրջանում մանկապարտեզի  տարածքում ջերմաստիճանի պահպանմանը:
 
Մանկապարտեզներում խստորեն հետևում  են պարետի որոշմամբ սահմանված կանոնների պահպանմանը՝ երեխաների ընդունելությանը, խմբերում երեխաների քանակին, դիմակների առկայությանը, սոցիալական հեռավորությանը, մանկապարտեզների ամբողջ տարածքում օդափոխությանն ու ախտահանմանը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play