ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է թանկացած ապրանքների շուկան

19-01-2021 18:56:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Ձեթի, կարագի, ալյուրի և բենզինի շուկաներն այժմ ուսումնասիրվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը:
 
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ արդեն հաջորդ շաբաթ պարզ
կդառնա՝ այդ ապրանքների թանկացումն օբյեկտի՞վ է, թե՞ ոչ։
 
«Արևածաղկի և եգիպտացորենի շուկան թանկացել է: Քովիդի պատճառով Ռուսաստանում պահեստավորման խնդիրներ են տեղի ունեցել, և կոնկրետ այդ ապրանքների մասով կտանք հրապարակում, ցույց կտանք գների փոփոխությունը:
 
Եթե տեղի ունեցավ անհամաչափ բարձրացում, բնականաբար, կհրապարակենք: Ես այս պահին ոչ մի համաչափության մասին չեմ խոսում, որովհետև դեռևս հրապարակում չենք արել, ուսումնասիրությունն այս պահին շարունակվում է»,- տեղեկացրել է Գևորգյանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար