Պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին. Անդրեա Վիկտորինը՝ Մեսրոպ Առաքելյանին

19-01-2021 19:15:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրամիության  դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
 
Նախարարը բարձր է գնահատել Եվրամիության հետ համագործակցությունը՝ ընդգծելով կողմերի միջև բարիդրացիական հարաբերությունների դերը սոցիալապես ամուր տնտեսություն ունենալու համատեքստում։
 
«Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվել և՛ ուղիղ ֆինանսավորման, և՛ պարենային աջակցության միջոցով, որում
ընդգրկված են նաև միջազգային մի շարք կազմակերպություններ։ Այս գործում բարձր ենք գնահատում նաև ձեր աջակցությունը, որի շնորհիվ որոշ չափով մեղմվել է քաղաքացիների սոցիալական խնդիրները»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։
 
ԵՄ դեսպանը հետաքրքրվել է արցախահայությանն ուղղված աջակցության ծրագրերի մանրամասներով՝ հույս հայտնելով, որ Արցախում հումանիտար ճգնաժամն արագ կհաղթահարվի․ «2020 թվականը դժվար տարի էր Հայաստանի համար՝ կորոնավիրուսային համավարակը, պատերազմը, հետպատերազմյան իրավիճակը։ Մենք պատրաստակամ ենք կանգնել Հայաստանի կողքին՝ հատկապես նրանց, ովքեր տուժել են պատերազմի արդյունքում»։
 
Քննարկելով այս պահին իրականացվող ծրագրերն ու դրանց ընթացքը՝ նախարար Առաքելյանը որպես առաջնահերթություն ընդգծել է նաև Հայաստանում գտնվող արցախցիների վերադարձի կազմակերպումը, նրանց համար սոցիալական երաշխիքների ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հեռանկարներին՝ շեշտելով դրանց հաջողմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 326 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար