ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով նորանշանակ կցորդին
19-01-2021 19:22:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունվարի 18-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության հարցերով նորանշանակ կցորդ պարոն Էրվե Ժամեի հետ (նստավայրը՝ Վրաստան):
Շնորհավորելով պարոն Ժամեին նշանակման կապակցությամբ՝ Հովհաննես Պողոսյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության միջև փոխգործակցությունը հատկապես միջազգային համագործակցության ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի ՆԳ նախարարության տարեկան գործողությունների ծրագիրը, համագործակցության ոլորտները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
ՀՀ ոստիկանություն կատարած այցի շրջանակներում պարոն Ժամեն հանդիպում է ունեցել նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Նարինե Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: