Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական հատվածում կուտակված է 730 բեռնատար ավտոմեքենա

  • 20-01-2021 10:40:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:
 
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն