Փոփոխություններ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմում


Փոփոխություններ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի կազմում

  • 20-01-2021 10:47:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացնում են, որ յիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով Հիմնադրամի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:
 
Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն պարոն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր այդ ամսաթվից հետո։ 
 
Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց մինչև սույն թվականի հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։ Եվ մենք կունենանք նոր՝ յոթ հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձևավորվելու պես հանրությանը կներկայացվի խորհրդի նոր կազմը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն