Ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախում այսօր որոնողական աշխատանքներ իրականացնել

20-01-2021 11:24:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում նախօրեին 5 ուղղությամբ իրականացված որ
ոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զինվորականի աճյուն Ջաբրայիլի հատվածում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Panorama.am-ի հետ զրույցում  ասաց, որ ինքնությունը հայտնի չէ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Նա հայտնեց, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմից զգուշացրել են՝ այսօր թույլ չեն տալիս որողոնական աշխատանքներ իրականացնել, քանի որ իրենց մոտ հունվարի 20-ը սգո օր է (սև կամ արյունոտ հունվար):
 
Հ. Թադևոսյանի խոսքով, նաև եղանակային պայաններ են շատ անբարենպաստ, բայց որոնողական աշխատանքներ չիրականացնելու հիմնական պատճառը հենց ադրբեջանական կողմից թույլտվություն չստանալն է: 
 
Նա նշեց, որ որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն:
 
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում 2020  թ.  նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ. հունվարի 18-ը հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1247 աճյուն:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 257 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար