Փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ. Փաշինյան

20-01-2021 13:30:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցակցրել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:
 
Վարչապետ Փաշինյանը խորհրդակցության ժամանակ նշել է, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և
  պետք է փորձել գործնականում իրագործել այդ ռեստարտը:
 
«Դա նշանակում է հետևյալը, որ պետք է վերանայենք նախագիծը, որն իրականացնում ենք Հայաստանում, և պատասխանենք շատ պարզ հարցի, թե արդյոք որքանո՞վ են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, որոնք ունեցել ենք պատերազմից առաջ և պատերազմից հետո, դրանք ինչպիսի՞ փոփոխություններ պետք է կրեն»,- ասաց Փաշինյանը:
 
ՀՀ վարչապետի կարծիքով` հայեցակարգային առումով Հայաստանում իրենց կողմից որդեգրած քաղաքականությունը վերանայման անհրաժեշտություն չունի:
 
«Ընդհանրապես ո՞րն է սոցիալական քաղաքականության այն փոփոխությունը հայեցակարգային մակարդակում, որը մենք իրականացնում ենք 2018 թվականից հետո. փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ: Այսինքն` սոցիալական քաղաքականության մեջ կարծես թե կար և շարունակում է լինել այնպիսի միտում, որ շատ դեպքերում տպավորությունն այնպիսին է, որ սոցիալական քաղաքականությունը վարվում է, որ օգնենք, որպեսզի կազմակերպվի իր սոցիալական որոշակի իրադրության հետ, բայց մեր հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք պետք է մարդուն օգնենք, որ ինքը հաղթահարի այդ իրավիճակը»,- ընդգծեց Փաշինյանը:
 
ՀՀ վարչապետը նաև հավելեց, որ մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության եւ աջակցության ոլորտում պետք է լինեն առավելագույնս արժանապատիվ, առավելագույնս որակյալ եւ առավելագույնս արդյունավետ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար