Քննարկվել են Հյուսիս-հարավ միջանցքի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր

20-01-2021 13:20:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Տարածքային կառավարման և են
թակառուցվածքների նախարար Սուրեն  Պապիկյանը հունվարի 19-ին  տեսակապով հանդիպում է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։ 
 
Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։
 
Իր խոսքում նախարար Պապիկյանը  շեշտել է շինարարական աշխատանքներին տեմպ հաղորդելու և բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Խոսելով մարդկային և տեխնիկական ռեսուրսների համախմբման  կարևորությունից՝ նախարարը նշել է, որ  համավարակով պայմանավորված խոչընդոտները հաղթահարելի են,   և չինացի  շինարարների համար ապահովված են աշխատանքային անհրաժեշտ պայմանները։
 
Զրուցակիցներն  անդրադարձել են նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող տեխնիկական և ֆինանսական հարցերին, պատրաստակամություն հայտնել դրանք կարգավորել համատեղ ջանքերով և կառուցողական մթնոլորտում։
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 245 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար