ԱԳՆ-ն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները

20-01-2021 18:34:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները, ինչի հիման վրա շտկումներ կիրականացնի Հայաստանի արտաքին քաղաքականությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, պատասխանելով
«Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանի հարցին:
 
Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ Հայաստանը hունիսի 12-ին միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին (International Religious Freedom Alliance), սակայն պատերազմի ընթացքում այդ դաշինքը որևէ հայտարարություն չի արել Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական ժառանգության նկատմամբ իրականացված ոտնձգությունների առնչությամբ:
 
«Մեր արտաքին քաղաքականության համար առավել քան երբևէ կարևորագույն հարցը մնում է պետության անվտանգության ապահովումը և հիմնվելով մեր պետական ու ազգային շահերի ապահովման վրա, մենք կայացնելու ենք սթափ և պրագմատիկ որոշումներ: Մենք լուրջ վերլուծում ենք տարբեր կառույցների, երկրների, տարածաշրջանների կեցվածքը պատերազմի ընթացքում և համապատասխան շտկումներ մտցնելու ենք»,- ասաց Այվազյանը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 224 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար