Ավինյանը ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին հրավիրել է քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրումը

20-01-2021 18:37:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրելու շուրջ քննարկում իրականացնելու հրավիրեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի
ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի այն դիտարկմանը, որ իրենց կուսակցությունը պատրաստ է հիմա էլ մասնակցել արտահերթ ընտրություններին:
 
«Մենք գործնական քայլերի կարող ենք գնալ և նախնական փուլում քննարկել արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը: Նույն հուշագրի ստորագրման քննարկմանն ենք հրավիրում ԲՀԿ մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական հարցը վերջնականապես ինչ-որ մի որոշակիություն ստանա, որովհետև այսօր առաջին անգամ է, որ ընդդիմության կողմից նման հստակ դիրքորոշում է արտահայտվում»,- ասաց Ավինյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 224 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար