Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների սխրագործությունները

20-01-2021 18:58:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



 
ՊԲ-ն հրապարակել է նոր հերոսների և նրանց սխրագործությունների մասին պատմություններ:
 
«Փոխգնդապետ Սերոբ Նշանի Բազիկյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, մի քանի անգամ գրոհել ռազմավարական բարձունքներից մեկը, ոչնչացրել հակառակորդի 3 տանկ, 3 զրահափոխադրիչ, 1 հետևակի մարտական մեքենա, մեծաթիվ կենդանի ուժ: Անձամբ մասնակցել է հետախուզական և հատուկ նշանակության գործողությունների:
 
Ճակատային գծի հյուսիսային հատվածում ընթացող մարտական գործողությունների ժամանակ աչքի են ընկել մայոր Անդրանիկ Արմենի
Ասրյանը, ավագ լեյտենանտ Զոհրակ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Նույն հատվածում կապիտան Արթուր Կամոյի Սարգսյանը նռնականետով ոչնչացրել է թշնամու մեկ տանկ:
 
Լեյտենանտներ Հովիկ Սուրիկի Սարգսյանը, Վահագն Վահրամի Վարդանյանը, սերժանտ Մխիթար Ապրեսի Գաբրիելյանը, շարքայիններ Սարգիս Հովհաննեսի Պողոսյանը և Լևոն Էդիկի Բաբայանը, հմտորեն կիրառելով 120 միլիմետրանոց ականանետը, կոլեկտիվ գործողություններով շարքից հանել են թշնամական 2 կրակային դիրք, կասեցրել վերջինիս գրոհները և պատճառել մարդկային մեծ կորուստներ:
 
Ավագ լեյտենանտ Հովիկ Միքայելի Բալայանը 120 միլիմետրանոց ականանետով ոչնչացրել է հակառակորդի մարտկոցի կրակային դիրքը, աջակցել յուրային ուժերի պաշտպանության կազմակերպմանը:
 
Մարտական գործողությունների ընթացքում վարորդ, շարքային Արման Բագրատի Քոչինյանը, բուժծառայության ավագ լեյտենանտ Հովհաննես Մյասնիկի Ավետիսյանը և բուժծառայության լեյտենանտ Հենրիկ Հովիկի Մարգարյանն իրականացրել են վիրավորների տարհանում՝ հաճախ նաև անմիջական մարտի բռնվելով թշնամական ուժերի դեմ:
 
Բուժծառայության մայոր Սերգեյ Կարենի Յուզբաշյանն ու պահեստազորային Գագիկ Մխիթարի Ավշարյանը հրետակոծության տակ իրականացրել են վիրավորների ընդունելություն, ցուցաբերել առաջին բուժօգնություն և ապահովել տարհանումը այլ բուժհաստատություններ:
 
Հավերժ փառք մեր հերոսներին»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 285 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար