2020 թ. Սևանա լիճ է բաց թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի մանրաձուկ


2020 թ. Սևանա լիճ է բաց թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի մանրաձուկ

  • 20-01-2021 19:01:13   | Հայաստան  |  Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում կատարվել է հետևյալ գրառումը.
  
«2020 թվականների ընթացքում Սևանա լիճ  ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ
 
 «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման»  հիմնադրամի կողմից  հիմնված  «Սևան Ակվա»  ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։ Տարվա ընթացքում իրականացվել է 99.227 կգ տարբեր չափի գեղարքունի իշխանի մանրաձկան համալրում, իսկ ձկների անկումը կազմել է 20.001 կգ։ 
 
Ցանցավանդակային տնտեսությունում ձկների քաշաճը կազմել է շուրջ 99.088 կգ, իսկ ձկներին տրվել է շուրջ 192.311 կգ կեր։ 
 
2020 թվականների ընթացքում Սևանա լճում և դրա ավազանին պատկանող, Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ (1.64 – 112 գրամ), որից 592,433 կազմել է Գեղարքունին, իսկ 32,676 Ամառային իշխանը»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն