ԱԱՏՄ հերթական ստուգայցը Վանաձորում

20-01-2021 19:16:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ առողջապահական և
աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի համայնքապետարանում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում և նոտարական տարածքում։
 
Դիտարկված տնտեսվարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Սակայն մտահոգիչ է շարունակում մնալ տնտեսվարողների մոտ հեռավար ջերմաչափերի բացակայությունը, իսկ քաղաքացիների շրջանում՝ դիմակ չկրելու երևույթը։
 
Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով դիտարկել են նաև դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։
 
Տեսչական ստուգումները շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 375 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար