ՔԿ համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

20-01-2021 19:28:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2001 թ. ստորագրված նամակ-համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, համակարգչային համակարգերով և ծրագրային ապահովումներով:
 
Ձեռք բերված սարքավորումները հնարավորություն կտան այսուհետ ոչ միայն լաբորատորիայում, այլև դեպքերի
վայրերում համապատասխան քննչական գործողությունների իրականացման ընթացքում, տեղում, առանց համակարգչային համակարգի առգրավման, առանց տեղեկատվության փոփոխման և կորստյան վտանգի, պատճենահանել համակարգչային հիշողության ցանկացած կրիչում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ, տեսագրիչ սարքեր և այլն)  առկա ամբողջական տեղեկատվությունը:
 
Ձեռք են բերվել նաև տարբեր տեսակի գերժամանակակից ծրագրային ապահովումներ՝ նախատեսված բոլոր տեսակի համակարգիչների, բջջային հեռախոսների, տեսագրիչ սարքերի հիշողության կրիչների փորձագիտական հետազոտության, նրանցում առկա տեղեկատվության զննության, հավաքագրման, վերականգնման համար:
 
Քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիայի գործունեության բարելավումը և այն շարունակաբար նորագույն սարքավորումներով ու ծրագրային ապահովումներով համալրումը կնպաստի քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը, ապահովմանն ու հանցագործությունների բացահայտմանը, քաղաքացիներից և կազմակերպություններից առգրավված համակարգչային համակարգերը  սեփականատերերին կարճ ժամկետում վերադարձնելուն, ինչպես նաև՝ ՀՀ փորձագիտական հիմնարկներում համակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները տնտեսելուն:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 296 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար