Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ

20-01-2021 19:34:20   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել կառույցի ղեկավար կազմի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող,
ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի լայն շրջանակ:
 
Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչը պետք է ձգտել իրականացնել նաև քաղաքական գործիքակազմով, ներառյալ՝ միջազգային սուբյեկտայնության բարձրացման միջոցով: Այս առումով, ըստ երկրի ղեկավարի, չափազանց կարևոր է Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ողջ ներուժի խելացի և հետևողական կիրառումը երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում:
 
ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին անմիջական քննարկումների և ապագայի հեռանկարների շուրջ մտքերի փոխանակման համար՝ դրանք համարելով օգտակար և պահանջված։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 301 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար