Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինչու հուժկու չի պատասխանում Ալիևին
20-01-2021 19:38:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ավելի հուժկու պատասխաններ չի տալիս Ալիևի հայտարարություններին։
«Կա մի ոսկե կանոն՝ երբ որևէ իրավիճակում տեղի է ունենում պատանդառություն, որևէ տեղ դու ունես պատանդ,
և այդ պատանդ պահած անձը կամ կողմը ինչ-որ բան է արտահայտում, առաջին ռեակցիան հետևյալն է՝ այնպիսի վարքագիծ դրսևորել, որ քո պատանդների անվտանգությունը կասկածի տակ չդրվի։ Այսօր մենք անձնական հարթության հարց չենք քննարկում։ Մենք խոսում ենք գերիների վերադարձի մասին, բայց նույնքան կարևոր է, որպեսզի մենք կարողանանք վերադարձից առաջ ապահովել մեր գերիների անվտանգությունը այնքանով, ինչքանով հնարավոր է ստեղծված պայմաններում»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ քաղաքական-դիվանագիտական հատվածներով անհրաժեշտ պատասխանները անհրաժեշտ տեղում ու ձևով հնչել են։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում