ԱԱՏՄ տեսուչները ստուգայց են իրականացրել Արտաշատում և Մասիսում


ԱԱՏՄ տեսուչները ստուգայց են իրականացրել Արտաշատում և Մասիսում

  • 20-01-2021 19:44:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և դպրոցներում։
 
Ստուգայցերի արդյունքում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել. գրանցամատյաների վարման կարգում ի հայտ են եկել որոշ թերություններ, արձանագրվել են նաև հաճախորդների շրջանում դիմակ չկրելու դեպքեր։
 
Ստուգայցերին զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները փակցրել են նաև Covid-անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ։
 
Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողներին զգուշացրել են նաև կրկնախախտումներ արձանագրելու դեպքում վարչարարություն կիրառելու մասին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն