Մենք հետևողական ենք լինելու գերիների հարցը լուծելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

20-01-2021 19:51:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
1lurer.am  Գերեվարված մեր եղբայրների հարազատների ձայնը ինձ լսելի է՝ ինչ են նրանք ասում՝ ես գիտեմ, ինչ են նրանք մտածում՝ ես գիտեմ, ում ինչում են մեղադրում՝ ես գիտեմ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Վարդևան
Գրիգորյանի հարցին: 
 
Նա նշեց, որ այդ հարցը Կառավարության օրակարգում է, քանի դեռ չի լուծվել: «Դա նշանակում է, որ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցը լուծելու ուղղությամբ: Մեր համոզմունքն է նաև այն, որ այս թեմայի շուրջ հրապարակային քննարկումները օգուտ չեն բերում, բերում են վնասներ»,- ընդգծեց վարչապետը:
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում հստակ գրված է, որ գերիները և պատանդները պետք է վերադարձվեն, և իրենք, ըստ Փաշինյանի, հետևողական են լինելու այդ պայմանի իրագործման հարցում: 
 
Վարչապետը հիշեցրեց, որ հայտարարությունը եռակողմ է, և ՌԴ-ն, որպես հայտարարության կողմ, լիարժեք պաշտպանում է հայկական կողմի դիրքորոշումը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 513 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար