Արցախում ականազերծվել է 600 հա տարածք, 217 կմ ճանապարհ և 844 բնակելի շինություն
21-01-2021 12:10:28 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 187 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի
14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50303 մարդ:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 38 հա տարածք, 7 կմ ճանապարհ, և ստուգվել է 42 շինություն: Հայտնաբերվել է 26 ական և արկ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 600 հա տարածք, մոտ 217 կմ ճանապարհ, 844 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23785 պայթյունավտանգ առարկա:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում