Արցախում ականազերծվել է 600 հա տարածք, 217 կմ ճանապարհ և 844 բնակելի շինություն


Արցախում ականազերծվել է 600 հա տարածք, 217 կմ ճանապարհ և 844 բնակելի շինություն

  • 21-01-2021 12:10:28   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
 
Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 187 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50303 մարդ:  
 
Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 38 հա տարածք, 7 կմ ճանապարհ, և ստուգվել է 42 շինություն: Հայտնաբերվել է 26 ական և արկ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է ավելի քան 600 հա տարածք, մոտ 217 կմ ճանապարհ, 844 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23785 պայթյունավտանգ առարկա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը