Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք

21-01-2021 13:15:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



Արցախում հունվարի 20-ին կատարվել է 56 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: 
 
«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, իսկ որոշների մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Արցախի Հանրապետության 
առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
 
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2266 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 751 թեստավորում»,-մանրամասնել են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով բնակչությանը հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Արցախի առողջապահության նախարարություն
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 230 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար