Արցախի Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր
21-01-2021 13:48:57 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Արցախի Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում հունվարի 21-ի օրվա ընթացքում նախատեսվում է չպայթած
զինամթերքի վնասազերծում:
«Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքների շրջանակներում Մարտունի քաղաքի հարակից տարածքում, վնասազերծվելու են հայտնաբերված ավիառումբեր: Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-հայտնում են ծառայությունից:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում