Օգնություն ստանալու համար ընդունելությունների կենտրոն է դիմել ավելի քան 2320 արցախցի


Օգնություն ստանալու համար ընդունելությունների կենտրոն է դիմել ավելի քան 2320 արցախցի

  • 21-01-2021 14:36:22   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելությունների կենտրոնը, որտեղ կազմակերպվել է Արցախում հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու նպատակով գործող թեժ գիծը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
Նրանց որոնումներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ ԿԽՄԿ-ի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բոլոր դիմումները գրանցվում են, մուտքագրվում են տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:
 
Օգնություն ստանալու համար ընդունելությունների կենտրոն է դիմել ավելի քան 2320 մարդ, այդ թվում՝ 575-ը դիմել է թեժ գծին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը