Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

21-01-2021 15:11:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Գործադիրի որոշմամբ  Տիգրան Պետրոսյանն ազատվել է  ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի  մարզպետ: 
 
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել
նախկինում ընդունած որոշումներում՝ ելնելով Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների  զբաղվածության ապահովման անհրաժեշտությունից։ Որոշմամբ  նախատեսվում է ընդլայնել շահառուների շրջանակը:
 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությանը ամրացված համակարգչային և հարակից տեխնիկա կնվիրաբերվի  Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 248 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար