Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ
21-01-2021 15:11:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գործադիրի որոշմամբ Տիգրան Պետրոսյանն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ ելնելով Ադրբեջանի կողմից 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների զբաղվածության ապահովման անհրաժեշտությունից։ Որոշմամբ նախատեսվում է ընդլայնել շահառուների շրջանակը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ամրացված համակարգչային և հարակից տեխնիկա կնվիրաբերվի Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը: