Երևանում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետարանի խոսնակ

21-01-2021 15:39:23   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«Սոցցանցերում հանդիպող որոշ գրառումների հետ կապված, թյուրընկալումներից խուսափելու համար, հարկ եմ համարում
հայտնել հետևյալը.
 
Երևան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») սակագներն անփոփոխ են. մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:
 
Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երևանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար: Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին»:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար