Կառավարությունն առաջարկում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

21-01-2021 18:20:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀՀ կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Ամանորին ոչ աշխատանքային օրեր սահմանել միայն հունվարի 1-ը, 2-ը և
6-ը:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
 
«Նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից»,- ասված է որոշման նախագծում:
 
Էկոնոմիկայի նախարարության կողմից փորձ է արվել գնահատել տնտեսության և առանձին ճյուղերի վրա Նախագծով առաջարկվող 5 հանգստյան օրերի (դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը) որպես աշխատանքային օրեր սահմանելու ազդեցության չափը։
 
Գնահատման արդյունքներով՝ 5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում.
 
համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա88.6 մլրդ դրամով,
համախառն թողարկման ծավալը կավելանա123 մլրդ դրամով, որից
առևտրրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով,
արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով,
ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով,
գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով։
Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր և կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 240 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար