Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

21-01-2021 18:58:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
 
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ
համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։
 
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։
 
Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար