Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Լին Թրեյսիին

21-01-2021 19:12:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդունել է
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելին և քաղաքատնտեսական հարցերով պատասխանատու Քիմ Զափֆելին: Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը:
 
Անդրադառնալով պատերազմի հետևանքով առկա առաջնային խնդիրներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներդնել հնարավոր բոլոր ջանքեը գերիների փոխանակումն
իրականացնելու համար:
 
«Ռազմագերիների հարցը կարևոր հումանիտար խնդիր է, որն օր առաջ պետք է լուծվի հնարավոր բոլոր խողովակների կիրառմամբ»,- ասել է Քոչարյանը:
 
Զրուցակիցները խոսել են նաև պատերազմում Ադրբեջանի կողմից Մերձավոր Արևելքից ահաբեկիչների և վարձկանների ներգրավման մասին:
 
«Սիրիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից վարձկանների մասնակցությունը պատերազմին անհերքելի է, և այդ փաստը հաստատվել է աշխարհի առաջատար երկրների՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների կողմից: Փաստորեն այս պատերազմում Պաշտպանության բանակը կռվել է Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների և իսրայելական նորագույն սպառազինության դեմ»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:
 
Դեսպանը հայտնել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կաշխատեն ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ:
 
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման երաշխիքը կարող է լինել ԼՂ կարգավիճակի հստակեցումը, և  այս պահին այդ ուղղությամբ արդեն պետք է տարվեն աշխատանքներ:
 
Հանդիպման ավարտին քննարկվել են տնտեսական հարաբերությունների անվտանգության ապահովմանը,  ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնություններին, ինչպես նաև դեսպանության աջակցությամբ սերժանտական կազմի ինստիտուցիոնալ կրթական հնարավորություններին վերաբերող հարցեր:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 276 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար