Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքի առաջնահերթությունները

21-01-2021 19:21:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայ դատի Ամերիկայի հանձնախու
մբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։
 
Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի վրա։
 
Նախորդ վարչակազմի պասիվության և տարածաշրջանի թշնամական ուժերի ագրեսիվ միջամտության ետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պետք է շրջադարձ կատարի դեպի պրոակտիվ մոտեցման, այն է՝ Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանություն, պատերազմական հանցագործությունների և շարունակվող թշնամանքի համար Բաքվի և Անկարայի պատասխանատվություն, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ամրապնդում, ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։
 
Բայդենի վարչակազմի ուշադրությունը, իր պաշտոնավարման առաջին օրերից, հրավիրում ենք կայունությունը վերականգնելու, խաղաղությունը խթանելու և Ալիևի ու Էրդողանի ցեղասպան պանթուրքական ծրագրերը հետաքննելու, ինչպես նաև հետևյալի վրա։
 
Օժանդակություն Հայաստանին և Արցախին․ 250 միլիոն ԱՄՆ դոլարի հրատապ մարդասիրական օգնության փաթեթ՝ մարդասիրական կարիքները բավարարելու և Արցախում հայ փախստականների տներն անվտանգ ու կայուն դարձնելու համար, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի նոր բաղադրիչների ներդրում՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթությունը խրախուսելու համար:
 
Ռազմական օժանդակություն/վաճառք Թուրքիային և Ադրբեջանին․ Աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի լիակատար կիրարկում։ Ադրբեջանին և Թուրքիային ԱՄՆ ռազմական և անվտանգային բոլոր օժանդակությունների կասեցում և ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային զենքի արտահանման բոլոր նոր արտոնագրերի մերժում:
 
Պատժամիջոցներ․ Մագնիցկու միջազգային և այլ կանոնադրական պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ մարդու իրավունքների հանդեպ հանցագործությունների համար, որոնք նրանք գործել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում, ներառյալ՝ Թուրքիայի կողմից հավաքագրված օտարերկրյա ահաբեկչական մարտիկների օգտագործումը:
 
Ամերիկյան պահեստամասերը Ադրբեջանի անօդաչուներում․ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Պենտագոնի և Արդարադատության դեպարտամենտի համատեղ հետաքննությունը ամերիկյան արտադրության մասերի վերաբերյալ։ Դրանք հայտնաբերվել են թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը օգտագործում էր Արցախի նկատմամբ ագրեսիայի ժամանակ։
 
Բանտարկյալների ազատ արձակում․ ԱՄՆ ղեկավարությունը պետք է ապահովի Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինվորների ազատ արձակումը, որոնցից շատերը խոշտանգվել, խեղվել և սպանվել են՝ նյութեր տարածելով սոցիալական ցանցերում:
 
Քրիստոնեական եկեղեցիների պահպանություն․ ԱՄՆ-ի կարևոր դերը ներկայումս Ադրբեջանի ռազմական վերահսկողության
տակ գտնվող տարածքներում հայկական եկեղեցիների և մշակութային վայրերի փաստաթղթավորման, մոնիտորինգի, պաշտպանության և պահպանման գործում:
 
Արցախի ճանաչում․ ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը որպես շտապ վերականգնողական գործողություն, որն անհրաժեշտ է այս հին հայկական երկրի քրիստոնյա հայ բնակչության գոյատևման համար:
 
ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերակտիվացում․ Նորացված ռազմավարական գործընկերությունը, որը կենտրոնացած է կոնկրետ տնտեսական և ռազմական համագործակցության վրա, և որը աջակցում ու պահպանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգությունը:
 
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 280 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար