Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա
21-01-2021 19:36:49 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա, ծանոթացել ընկերության գործունեությանը, զրուցել կազմակերպության
աշխատակիցների հետ:
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նախարարին ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տնտեսության տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերը: Քննարկվել են ծրագրերի շարունակականության ապահովման, ծավալների ընդարձակման և դրանց հասանելիության ընդլայնման հնարավորությունները:
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում