Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա


Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա

  • 21-01-2021 19:36:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա, ծանոթացել ընկերության գործունեությանը, զրուցել կազմակերպության աշխատակիցների հետ:
 
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նախարարին ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տնտեսության տարբեր ոլորտների աջակցմանն ուղղված ծրագրերը: Քննարկվել են ծրագրերի շարունակականության ապահովման, ծավալների ընդարձակման և դրանց հասանելիության ընդլայնման հնարավորությունները:
 
Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
 
 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն