Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ

21-01-2021 20:30:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Վաղը Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է:
 
«Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Իմ
քայլը» խմբակցության «2021 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
 
Համաձայնություն տալ 2021 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- տեղեկացնում է ԱԺ կայքը:
 
Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 304 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար