Արագածոտնի մարզի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է սպանության կասկածանքով

22-01-2021 10:50:40   | Արագածոտնի մարզ  |  Իրավունք



 
2021 թ. հունվարի 21-ին՝ ժամը 13:50-ին, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի՝ 2002 թ. ծնված բնակչի դին:
 
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական
գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
 
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 18-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը ստացել է 2021 թ. հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Աշտարակի արհեստագործական ուսումնարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Օշական գյուղի 20-ամյա բնակչի կողմից:
 
Վերջինս ձերբակալվել է 18-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով:
 
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 224 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար